Template:Այսօրվա հոդվածը
From Wikipedia
ՇՈԿՈԼԱԴ՝ ԵՐԿՆԱՅԻՆԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ. ՀԱԶԱՐԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵԻՆ ՄԱՅԱՆԵՐԸ ՇՈԿՈԼԱԴԻ ՀԱՆԴԵՊ,ՈՐԻՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԷԻՆ: ԱՅՍՕՐ ԱՅՆ ՈՉ ՊԱԿԱՍ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ է՝ ԱՐԴԵՆ ՆԱԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԲԻԶՆԵՍՈՒՄ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ՝ ՍԵՔՍՈՒՄ
Մ.թ.7-րդ դարում Մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկում ապրել, ի հայտ էին գալիս նորանոր բուրգ-դդյակներ ու հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագվում էր նաև կակաոյի աստվածը: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին ամեն տեսակ բուժիչ և նույնիսկ միստիկական հատկություններ: Այդ հավատալիքներից, թե «շոկոլադի» նկատմամբ ունեցած թուլությունից ելնելով՝ դեռևս Մոնտեսումա ցեղապետն իր ոսկյա բաժակով օրական մոտ 5 անգամ իրեն թույլ էր տալիս երկրի երեսին վայելել երկնայինը՝ «չոկոլատ» ըմպելիքը: Եվ բացառված չէ, որ նա և մյուս առաջնորդները հաստատ կդատապարտեին այն եվրոպացիների տգիտությունը, ովքեր՝ վախենալով շոկոլադի վնասակարությունից, պետք է զրկեին իրենց այն վայելելու հաճույքից: