Ավիցեննա
From Wikipedia
Ավիցեննան կամ Աբու Ալի իբն Սինան (լատիներեն` Avicenna, լրիվ անունը` Abū ‘Alī al-Husayn ibn ‘Abd Allāh ibn Sīnā al-Balkhī), ծնված 980թ., վախճանված 1037թ., տաճկական ծագման պարսիկ բժիշկ է և փիլիսոփա, վաղ միջնադարի խոշորագույն գիտնականներից մեկը: Նրա հեղինակած ավելի քան 450 աշխատություններից ամենահայտնին` Կանոն բժշկության ձեռնարկը հինգ դար շարունակ հիմնական ուղեցույց է հանդիսացել Արևելքի և Եվրոպայի առաջավոր բժկական համալսարանների համար: Ավիցեննայի ուսմունքը հիմնվում էր գալենյան ուսմունքի, արիստոտելյան մետաֆիզիկայի, ինչպես նաև պարսկական ու արաբական բժշկության վրա: