Գիտություն
From Wikipedia
[խմբագրել] Գիտություն
Հայկական քաղաքակրթության զարգացման ընթացքում դարերից ի վեր հսկայական դեր է խաղացել տեսական և կիրառական գիտությունը: Այդ մասին են վկայում և դարերի խորքից մեզ հասած մատենագիր ձեռագրերը, որոնք պահվում են Մատենադարանում և որոնցում զետեղված գիտական տեղեկությունների մասին համառոտ տեղեկություններ կարող եք ստանալ Հայկական Վիքիփեդիայում զետեղված հոդվածներից.
- Մատենադարանի ձեռագրերը քիմիայի մասին
- Մատենադարանի ձեռագրերը աշխարհագրության մասին
- Մատենադարանի ձեռագրերը տիեզերագիտության մասին
- Մատենադարանի ձեռագրերը տոմարագիտության մասին
- Մատենադարանի ձեռագրերը բժշկության մասին
- Մատենադարանի ձեռագրերը իրավագիտության մասին
- Մատենադարանի պատմագիտական ձեռագրերը
- Մատենադարանի ձեռագրերը մաթեմատիկայի մասին
Դա են վկայում դարերի խորքից մեզ հասած արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման փորձը, ինչպես նաև Հայաստանում ներկայումս գործող գիտա հետազոտական հաստատությունների, հիմնակրկների և ինստիտուտների ցանցը` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի գլխավորությամբ: Անշուշտ, Հայաստանի անկախության տարիների սոցիալ-տնտեսական դժվարություններն իրենց խորը հետքը թողեցին Հայաստանում գիտության զարգացման ծավալների և հեռանկարների վրա: 1990-ականներից ի վեր հսկայական մտավոր պոտենցիալ հեռացավ Հայաստանից տնտեսական և ստեղծագործական հնարավորություններ որոնելով աշխարհի տարբեր զարգացած երկրներում, ինչը նշանակում է, որ գիտության զարգացման և կրթության նկատմամբ պատշաճ ուշադրության պակասը կարող է հանգեցնել արհավիրքային հետևանքների,մտավոր ստեղծագործական մարդկային պոտենցիալից ջլատված երկրում չապահովելով համապատասխան սերնդափոխություն:
Անհրաժեշտ ենգիտության մասին թեմաներով մշակված հոդվածներ: