Երևան
From Wikipedia
|
|||
քաղաքապետ | Երվանդ Զախարյան | ||
բնակչություն | 1.088.300 |
Երևանը (ավանդական հայերեն ուղղագրությամբ՝ Երեվան) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ 1,093,499 մարդ։ Երևանի անվանումը ծնունդ է առել Ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2,800 տարեկան է։
Contents |
[խմբագրել] Պատմություն
Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է:
Հնեաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ 8-րդ դարից սկսած գոյություն ուներ ուրարտական ամրոց: Երևանի երկարատև պատմության ընթացքում այն հաճախ գրավվել է տարբեր թշնամինների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
1378 թ. Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
15-րդ դարից Օսմանական կայսրության և Պարսկաստանի միչև կռիվներ են առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ: 1827 թ. Հոկտեմբերի 13-ին, երկար պաշարումից հետո, ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից:
1917 թ. Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է Անկախ Հայաստնանի մայրաքաղաքը (1918-1920): 1920 թ. Կարմիր զորքերի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը: 1991 թ. այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
[խմբագրել] Աշխարհագրություն և Կլիմա
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա, Արաքսի մի վտակի` Հրազդանի ափին:
Երևանի կլիմային բնորոշ էն տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ:
[խմբագրել] Արդյունաբերություն և Տրանսպորտ
Երևանում վերջի երկու դարերում առաջացան բազմաթիվ տարբեր գօրծարաններ (Օրինակ` Երևանի կոնյակի գործարանը):
Երևանը երկրի ամենակարևոր երթևեկության կենտրոնն է իր ճանապարհներով, երկաթուղիով, Երևանի մետրոյով և Զվարթնոց օդանավակայանով:
[խմբագրել] Տեսարժան վայրեր
Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և Ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Պատմական թանգարանը և Պետական պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանում է գտնվում Ծիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
[խմբագրել] Համացանց
Հայաստանի մարզեր | |
---|---|
Մայրաքաղաք: Երևան | |
Մարզեր: Արագածոտն | Արարատ | Արմավիր | Գեղարքունիք | Կոտայք | Լոռի | Շիրակ | Սյունիք | Տավուշ | Վայոց Ձոր |