From Wikipedia
[խմբագրել] Ինչպես խմբագրել էջը
Վիքիփեդիան բոլորի կողմից կազմվող ինտերնետային հանրագիտարան է, այսինքն ցանկացած ոք կարող է մտնել սայթ, հեշտությամբ նոր հոդված մուտքագրել, ավելացնել կամ ուղղել եղած հոդվածները:
Վիքի էջ կառուցել կամ ձևափոխելը շատ հեշտ է: Ընդամենը սեղմեք "խմբագրել" կոճակը, որը գտնվում է էջի վերևի մասում (կամ "խմբագրել" կոճակը աջ կամ ներքևի մասերում): Այդ գործողությունը ձեզ կբերի մի էջ տեքստային պատուհանով (այդ էջը հեշտության համար անվանենք խմբագրում), որտեղ կլինի այդ էջի տեքստը իր բոլոր չերևացող խմբագրական նշաններով: Եթե հոդվածը դատարկ է, ուրեմն բացված էջը նույնպես դատարկ կլինի:
Խնդրում ենք այս էջում փորձեր չկատարել, քանի-որ այս հոդվածը պատրաստված է մեծ ջանքերով:
Սկզբից պետք է գրեք ձեր հոդվածի անունը, եթե իհարկե նոր հոդված եք կառուցում, անունը պետք է գրել խմբագրում էջի ներքևում գտնվող "Ամփոփումը՝" տուփում, "Ամփոփումը՝"-ի մասին ավելի մանրամասն իմանալու համար սեղմեք այստեղ: Հետո մուտքագրեք ձեր հոդվածը տեքստային պատուհանի մեջ կամ եթե այն արդեն յունիքոդ ֆոնտով է հավաքած copy-paste գործողությամբ լցրեք պատուահանի մեջ: Հետո սեղմեք "Ցույց տալ տեքստը" կոճակը և տեսեք ձեր մուտքագրած հոդվածի պատրաստի տեսքը: Եթե այն ձեզ կբավարարի, ապա սեղմեք "Հիշել էջը" կոճակը և ձեր տեքստը կգրանցվի ընդմիշտ: Նույն եղանակով կարող եք կատարել ցանկացած փոփոխության գրանցում: (Չմոռանաք այս գործողություններից առաջ գրանցվել և "լոգին" լինել. որովհետև վանդալիզմի երևույթներից խուսափելու համար անանուն մուտքագրումները առանց ստուգվելու ինքնաշխատորեն ջնջվում են):
Կարող եք նաև սեղմել "քննարկում" կոճակը "խմբագրում" կոճակի կողքին, որպեսզի տեսնեք Վիքիպեդիայի մյուս անդամների կարծիքները այդ էջի մասին: "քննարկում"-ի մեջ լինելով սեղմեք վերևում գտնվող "+" կոճակը, եթե ուզում եք զրույցի նոր թեմա բացել, կամ ավելացումներ անել, այնպես ինչպես հոդվածների էջերում:
[խմբագրել] Հոդվածների ստեղծման և ձևափոխման մասին խորհուրդներ
Միշտ գրեք չեզոք հայացքով, քանի որ Վիքիփեդիան ոչ թե տեսակետներ է լուսաբանում, այլ զուտ հանրագիտարանային տեղեկատվություն տրամադրում:
Նշեք ձեր ինֆորմացիոն աղբյուրները, որ ուրիշներն էլ կարողանան ստուգել և լրացնել ձեր հոդվածը:
Նոր հոդվածը վերջացնելուց հետո արժե անէլ հետևյալը`
- Ձեր հոդվածի էջում մնալով սեղմեք "ինչ կապեր կան այստեղ" կոճակը էկրանի ձախ մասում, որպեսզի տեսնեք թե ձեր գրված հոդվածում օգտագործված անունները կամ բառերն ինչ հոդվածների են հղում, և ուսումնասիրելով այդ հոդվածները՝ համոզվեք, որ ձեր ներկայացրած տեղեկություններն ու հղումները ճշգրիտ են:
- Օգտագործել "որոնել" տուփը, որպեսզի փնտրել Վիքիպեդիայում ձեր հոդվածի անունը (կամ հնարավոր տարբերակները) և գտնել այն բոլոր հոդվածները, որտեղ հիշեցվում է ձեր հոդվածի անունը, և համապատասխանող բառերը կապել դեպի ձեր հոդվածը:
[խմբագրել] Երկրորդական հոդվածներ " երկրորդական ուղղում "
Մանրամասն տեղեկության համար տես Երկրորդական հոդվածներ
Երբ մշակվում է էջը log-in եղած օգտագործողը կարող է նշել այդ մշակվող էջը իբրև "երկրորդական" սեղմելով "Սա երկրորդական ուղղում է" նշանատեղը "խմբագրել" ռիժիմում: Երկրորդական հոդված գլխավորապես նշանակում է ուղղագրական սխալներով, ոչ ճիշտ դասավորվածությամբ կամ վատ ձևափոխված տեքստ: Հնարավոր է ծածկել "Երկրորդական հոդվածները" իրական սայթում, վերջին փոփոխություններով հոդվածը չի երևա: Հոդվածը կամ հոդվածի մեջ կոնկրետ հատվածը նշելը իբրև "Երկրորդական հոդված" պետք է հիմնավորվի այդ տեքստի վատ կամ անպարկեշտ լինելով, իսկ վատագույն դեպքում այդ նյութի ջնջումով: Եթե որևէ մեկը նշել է հոդվածը "Երկրորդական" սխալմամբ, ապա նա պետք է նորից բացի այդ հոդվածի խմբագրել-ը և նշի այն "առաջնային", կամ ընդամենը չնշի "Սա երկրորդական ուղղում է" նշանատեղը:
[խմբագրել] Վիքի ձևափոխումներ
Վիքի ձևափոխումները սինտաքսային համակարգ է, որը դուք կարող եք օգտագործել ձեր հոդվածին վայել տեսք տալու համար:
Ներքևում ձախ աղյուսակի մեջ դուք կարող եք տեսնել հնարավոր տեքստային եֆեկտները: Աղյուսակի աջ մասում կարող եք տեսնել թե ինչպես են այդ եֆեկտները "գրվում" խմբագրել ռեժիմում: Մարդկային լեզվով` եթե ուզում եք ձեր բառը դարձնել այնպես ինչպես աղյուսակի ձախ մասում է, ապա ձեր հոդվածի խմբագրել ռեժիմում գրեք այն ինչ գրված է աղյուսակի աջ մասում:
Դուք կարող եք այս էջը բաց պահել ստուգման համար և բացել նոր էջ, որպեսզի փորձել այս բոլոր ֆոկուսները, բայց միայն խնդրում եմ ոչ այս հոդվածի մեջ, քանի որ այն ինձ վրա մի քանի գիշեր է նստել:)
[խմբագրել] Բաժիններ, պարագրաֆներ, ցանկեր և գծեր
Ինչ տեսք ունի |
Ինչ պետք է գրվի |
Գրեք ձեր հոդվածի բաժինների անունները հետևյալ կերպ`
Նոր բաժին
Ենթաբաժին
Ենթա-ենթաբաժին
- Սկսեք երկրորդ կարգի գլխանշանից (==), մի օգտագործեք առաջին կարգի գլխանշանը (=):
- Ուշադիր եղեք "Նոր բաժին, ենթաբաժին, ենթա-ենթաբաժին"-երի հերթականության պահպանման մեջ, մեծածավալ հոդվածներում սխալվելը շատ հեշտ կլինի:
- Պարունակության ցանկը ավտոմատ կերպով կհայտնվի հոդվածի վերևի մասում, եթե բաժինների քանակը 3-4 ից բարձր լինի:
|
==Նոր բաժին==
===Ենթաբաժին===
====Ենթա-ենթաբաժին====
|
Աշխատող լինք Ուրիշ ածական Նոր (փակագիծ)
Նոր տող
- Երբ ինչ-որ բան թվարկում եք նոր տող բացելը ազդում է ցանկի վրա (տես ներքևում).
|
Աշխատող [[լինք]]
Ուրիշ ''ածական''
Նոր (փակագիծ)
Նոր տող
|
Դուք կարող եք իջնել մեկ տող ներքև
առանց նոր տող սկսելու:
- Խնդրում եմ օգտագործեք այս հնարավորությունը միայն անհրաժեշտության դեպքում.
- Փակեք տողերի արանքում եղած ավելցուկները, պետք չե մուտքագրել լինք կամ շեղագիր կամ թավագիր մեկ տողի վրա և փակել այն վերոհիշյալ ձևով:
|
Դուք կարող եք իջնել մեկ տող ներքև<br>
առանց նոր տող սկսելու:
|
- Ցանկերը շատ հեշտ է կառուցել
- Սկսեք ամեն տողը աստղիկով.
- Ավելի շատ աստղիկներ` ավելի խոր աստիճան.
վերջացնում է ցանկը:
- Իսկ բաց թողած տողը` սկսում նոր ցանկ:
|
* Ցանկերը շատ հեշտ է կառուցել
** Սկսեք ամեն տողը աստղիկով.
*** Ավելի շատ աստղիկներ` ավելի խոր աստիճան.
**** Ցանկի մեջ նոր տողը
վերջացնում է ցանկը:
* Իսկ բաց թողած տողը` սկսում նոր ցանկ:
|
- Համարակալված ցանկերը նույնպես օգտակար են
- շատ կազմակերպված
- հեշտ օգտագործվող
- և նույնպես հեշտ կառուցվող
|
# Համարակալված ցանկերը նույնպես օգտակար են
## շատ կազմակերպված
## հեշտ հետեվվող
### և նույնպես հեշտ կառուցվող
|
- Դուք կարող եք նույնիստ խառը ցանկ կառուցել
- և տեղադրել դրանք
|
* Դուք կարող եք նույնիստ խառը ցանկ կառուցել
*# և տեղադրել դրանք
*#* այ այսպես
|
- Ֆորմուլաների ցանկը
- ցանկ, որտեղ ֆորմուլաներն են
- Առարկա
- առարկայի բնութագիրը
- Ուրիշ առարկա
- ուրիշ առարկայի բնութագիրը
- Նոր տող կարող է հայտնվել վերջակետից հետո, բայց երբ օգտագործում ենք բացթողում վերջակետից հետո` հայտնվում է հերթականություն ապահովող բառի խորը տպվածք:
|
; Ֆորմուլաների ցանկը : ցանկ, որտեղ ֆորմուլաներն են
; Առարկա : առարկայի բնութագիրը
; Ուրիշ առարկա
: ուրիշ առարկայի բնութագիրը
|
- Վերջակետը առաջացնում է տողի սկզբում պարագրաֆ
Իսկ հասարակ նոր տողանցումը` հասարակ տող:
- Իհարկե սա տեքստի սկզբի համար է, բայց նաև օգտագործվում է զրույցների ժամանակ Զրույցի էջերում:
|
: Վերջակետը առաջացնում է տողի սկզբում պարագրաֆ
Իսկ հասարակ նոր տողանցումը` հասարակ տող:
|
Եթե տողը սկսում եք բացտողումով(space)-ով
ապա տեքստը ստանում է ահա այսպիսի տեսք
այս ձևով վերջակետերի ֆոկուսը չի աշխատում;
- Այս ձևը շատ պիտանի է`
- արդեն ֆորմատ արված տեքստը paste անելուց,
- ալգորիթմեր ներկայանելուց,
- համակարգչային ծրագրային կոդեր ներկայացնելուց,
- ASCII նկարչություն նկարելուց,
- քիմիական բանաձևեր գրելուց:
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե դուք ձեր տողերը այս կերպ գրելով երկար կառուցեք, ապա էկրանը նույնպես կերկարի, ստիպելով աշխատեցնել հորիզոնական սքրոլը և դա կդարձնի ձեր նյութը վատ կարդացվող, հատկապես փոքր էկրան ունեցող կարդացողների համար: Մի սկսեք հասարակ տողերը այս կերպ, այլ օգտագործեք այս ֆոկուսը միայն վերոհիշյալ դեպքերում:
|
Եթե տողը սկսում եք բացտողումով(space)-ով
ապա տեքստը ստանում է ահա այսպիսի տեսք
այս ձևով վերջակետերի ֆոկուսը չի աշխատում;
|
Կենտրոնացված տեքստ
- Կենտրոն բառը անգլերեն գրվում է այսպես` "center" և քանի որ համակարչային այս լեզուն հիմնավորված է անգլերենի վրա, ապա հիշեք ուղղագրությունը:
|
<center>Կենտրոնացված տեքստ</center>
|
Հորիզոնական անջատող գիծ սա գծի վրա է
իսկ սա գծի տակ:
- Հիմնականում օգտակար է խոսքը վերջացնելու համար Զրույցի Էջերում:
- Նաև շատ հարմար է հոդվածի մեջ տարբեր թեմաների առանձնացման համար, որպեսզի դրանց համար նոր էջ չբացվի:
|
Հորիզոնական անջատող գիծ
սա գծի վրա է
----
իսկ սա գծի տակ:
|
[խմբագրել] Լինքեր և ինտերնետ հասցեներ
Ինչ տեսք ունի |
Ինչ է գրվում |
Երևանում կա հասարակական տրանսպորտ:
- Լինք դեպի մեկ ուրիշ հոդված:
- Ներքին ծրագրային կարգով լինքված էջի անվան առաջին տառը ավտոմատ կարգով դառնում է մեծատառ և բոլոր բացթողումները ներկայանում են որպես ընդգծումներ (_) (Լինքում բացթողման փոխարեն ընդգծում տպագրելը նույն էֆեկտն է տալիս, բայց խորհուրդ չի տրվում այդ կերպ անել):
- Լինքը, որը գրված է վերևում, ուղղված է դեպի մի ինտերնետային հասցե (http://www.wikipedia.org/wiki/Հասարակական_տրանսպորտ), որը Վիքիփեդիայի հոդված է "Հասարակական տրանսպորտ" անվանումով:
Տես նաև Wikipedia:Canonicalization բաժինը:
|
Երևանում կա [[հասարակական տրանսպորտ]]:
|
Սան Ֆրանցիսկոն նույնպես ունի հասարակական տրանսպորտի միջոցներ:
- Նույն լինքը, բայց տարբեր անուններովiouiupiopknll:
- Սա միջկապակցված լինք է:
|
Սան Ֆրանցիսկոն նույնպես ունի
[[հասարակական տրանսպորտ|հասարակական տրանսպորտի միջոցներ]]:
|
Սան Ֆրանցիսկոն նույնպես ունի հասարակական տրանսպորտի միջոցներ:
Ինչպիսիք են` ավտոբուսներ, տաքսիներ և մեքենաներ:
- Վերջավորությունները կպած են լինքին, բայց լինքի մեջ չեն:
- Այս ձևը հաճախ օգտագործվում է միջկապակցված լինքերից խուսափելու համար, այն դեպքում երբ դա հնարավոր է:
|
Սան Ֆրանցիսկոն նույնպես ունի
[[հասարակական տրանսպորտ]]ի միջոցներ:
Ինչպիսիք են` [[ավտոբուս]]ներ, [[տաքսի]]ներ
և [[մեքենա]]ներ:
|
Տես hy:Վիքիփեդիա.Ոճի ուղեցույց.
- Սա լինք է դեպի ուրիշ անվանատարածք:
|
Տես [[Վիքիփեդիա.Ոճի ուղեցույց]].
|
Էկոնոմիկա#Տես նաև սա լինք է դեպի "Էկոնոմիկա" էջի "Տես նաև" բաժինը:
#Լինքեր և ինտերնետ հասցեներ սա լինք է դեպի այս էջի "Լինքեր և ինտերնետ հասցեներ" բաժինը:
- Այն հատվածը, որը գրված է (#) նշանից առաջ, պետք է համապատասխանի տվյալ էջի բաժնի անվան հետ. Այլ դեպքում լինքը ձեզ ոչ թե կտանի տվյալ էջի տվյալ բաժինը, այլ կտանի միայն մինչև տվյալ եջի վեռնագիրը:
|
[[Էկոնոմիկա#Տես նաև]] սա լինք է դեպի
"Էկոնոմիկա" էջի "Տես նաև" բաժինը:
[[#Լինքեր և ինտերնետ հասցեներ ]] սա լինք է դեպի
այս էջի "Լինքեր և ինտերնետ հասցեներ" բաժինը:
<div id="example">an id attribute</div>
|
Ավտոմատ թաքցնում է փակագծերի պարունակությունը: Էջի անուն
Ավտոմատ թաքցնում է անվանատարածքը: Գրանցում
Կամ այն էլ, այն էլ: Գրանցում
Բայց ոչ այս դեպքում` [[hy:Վիքիփեդիա.Գրանցում#բաժին2|]]
- Այս սերվերը միանգամից փոխում է մեր նշած կարճ գրելաձևը, երբ դուք գրելուց հետո save եք անում, այնպես որ, save անելուց հետո նորից edit մտնելուց դուք ձեր կարճ գրվածի փոխարեն կտեսնեք ստանդարտ լայնեցված լինքի տեսքը:
|
Ավտոմատ թաքցնում է փակագծերի պարունակությունը:
[[Էջի անուն (բաժին3)|]]
Ավտոմատ թաքցնում է անվանատարածքը:
[[:hy:Վիքիփեդիա.Գրանցում|]]
Կամ այն էլ, այն էլ:
[[:hy:Վիքիփեդիա.Գրանցում (բաժին2)|]]
Բայց ոչ այս դեպքում`
[[:hy:Վիքիփեդիա.Գրանցում#բաժին2|]]
|
Երևանի չոր եղանակը էջ է, որը պատրաստ չէ դեռ:
- Դուք կարող եք մտնել այս դատարկ լինքը և այնտեղ հոդված գրել(բայց խնդրում եմ մի արեք այդ նույն բանը այս լինքի հետ, այն ուսումնական նպատակ ունի ընդամենը):
- Որպեսզի ստեղծեք նոր էջ`
- Ստեղծեք լինք մի այլ (իմաստավոր կապ ունեցող) էջում.
- Save արեք այդ էջը.
- Սեղմեք ձեր կողմից հենց նոր պատրաստված լինքը և նոր մաքուր էջ կբացվի, որտեղ կկարողանաք արդեն հոդվածը գրել.
- Ուրիշ տարբերակ` գլխավոր էջում սեղմեք Հանրագիտարան խմբավորման մեջ ձեր ցանկացած թեման.
- Այնտեղ edit ռեժիմում ավելացրեք ձեր հոդվածի անունով լինք և նույնաձև բացելով այն գրեք ձեր հոդվածը.
- Ավելի մանրամասն տեղեկության համար տես Ինչպես սկսել էջը և նաև Անվանման հավաքածուներ.
- Խնդրում եմ ստեղծեք հոդվածներ, որոնք գոնե մեկ լինք ունեն ուրիշ հոդվածների հետ, ճիշտ է դա հիմա դժվար է, որովհետև հայերեն հանրագիտարանում դեռ շատ քիչ հոդվածներ կան, բայց փորձեք ամեն դեպքում, եթե հնարավոր չէ` խնդիր չէ:
|
[[Երևանի չոր եղանակը]] էջ է, որը պատրաստ չէ դեռ:
|
hy:Վիքիփեդիա.Ինչպես խմբագրել էջը այս էջն է.
- Սեփական լինքերը ներկայացվում են հաստացված տառերով երբ գտնվում եք տվյալ հոդվածում.
- Մի օգտագործեք այս սկզբունքը, որպեսզի հոդվածի անունը հաստացնեք առաջին տողի վրա, այլ տես Ոճի ուղեցույց.
|
[[:hy:Վիքիփեդիա.Ինչպես խմբագրել էջը ]] այս էջն է.
|
Երբ ավելացնում եք նկատառումներ "discussion", կամ "talk" էջում, կամ ստորագրում եք ձեր հոդվածի տակ,պետք է ստորագրեք երեք "ալիքավոր նշան" դնելով, օրինակ`
- Toxic
Բայց Վիքիփեդիայում ստարագրություն թողնելն ընդունված չէ: Միևնույն է, եթե լոգինով եք մտել ապա երևում է, որ հոդվածի հեղինակը դուք եք կամ որ խմբագրություն եք արել այդ հոդվածի մեջ: Ստորագրելը Վիքիփեդիայում համարվում է վատ տոն:
կամ չորս "ալիքավորներով", եթե ուզում եք ավելացնել ժամն ու օրը`
- Toxic 04:30, 20 Feb 2005 (UTC)
հինգ "ալիքավորը" կտա միայն ժամն ու օրը
- 04:30, 20 Feb 2005 (UTC)
- Առաջին երկու օրինակները կտան լինք դեպի ձեր Անձի էջը .
|
Երբ ավելացնում եք նկատառումներ "discussion",
կամ "talk" էջում, կամ ստորագրում եք ձեր հոդվածի
տակ,պետք է ստորագրեք երեք "ալիքավոր նշան" դնելով,
օրինակ`
: ~~~
կամ չորս "ալիքավորներով", եթե ուզում եք ավելացնել
ժամն ու օրը`
: ~~~~
հինգ "ալիքավորը" կտա միայն ժամն ու օրը
: ~~~~~
|
Երեք ձև լինք կառուցելու համար դեպի "ոչ Վիքիպեդիա" սայթեր
- Ամբողջ հասցեն: http://www.nupedia.com/ (վատ ձև է)
- Անանուն լինք: [1] (նույնպես վատ ձև է)
- Անվանված լինք: Nupedia (այ սա լավ ձև է)
|
Երեք ձև լինք կառուցելու համար դեպի "ոչ Վիքիպեդիա" սայթեր
# Ամբողջ հասցեն: http://www.nupedia.com/
# Անանուն լինք: [http://www.nupedia.com/]
# Անվանված լինք: [http://www.nupedia.com Nupedia]
|
ISBN 012345678X
ISBN 0-123-45678-X
- Լինք դեպի գրքեր իրենց ISBN համարների օգնությամբ :Այս ձևը շատ հարմար է դեպի հատուկ օնլայն գրադարաններ և գրախանութներ լինք տալու համար, այն հնարավորություն է տալիս միանգամից գտնել և գնել տվյալ գիրքը
- ISBN լինքերը չեն պահանջում ուրիշ հավելյալ կոդեր, դրանք միամգամից աշխատում են որպես կատարյալ լինքեր:
|
ISBN 012345678X
ISBN 0-123-45678-X
|
Ձայն
- Որպեսզի ստեղծեք լինքեր դեպի մեդիա ֆայլեր օգտագործեք "media" լինքի գործակիցը: Նկարների համար տես հաջորդ ենթաբաժինը:
Որոշ ափլոդած ձայներ կարող եք գտնել այստեղ:
|
[[media:Sg_mrob.ogg|Ձայն]]
|
Ինչպես է երևում |
Ինչպես պետք է գրել |
Կատվի նկար:
կամ, ուրիշ տեքստով:
կամ շեղված դեպի էջի աջ մաս և վերնագրով:
Վուպի կատուն
կամ շեղված դեպի էջի աջ մաս առանց վերնագրի:
- Միայն ափլոդ եղած նկարները կարող են օգտագործվել: Ափլոդ անելու համար պետք է գրանցված անդամ լինեք և օգտագործեք ձախ մասում տեղադրված toolbox տուփի upload file կոճակը: Դուք կարող եք ափլոդ եղած նկարներն ուսումնասիրելՆկարների ցանկում:
- frame հրամանը ավտոմատ կերպով շեղում է նկարը դեպի աջ:
|
Կատվի նկար: [[Image:woopy.jpg]]
կամ, ուրիշ տեքստով:
[[Image:woopy.jpg|Վուպի կատուն]]
կամ շեղված դեպի էջի աջ մաս և վերնագրով:
[[Image:woopy.jpg|frame|Վուպի կատուն]]
կամ շեղված դեպի էջի աջ մաս ''առանց'' վերնագրի:
[[Image:woopy.jpg|right|Վուպի կատուն]]
|
Քլիք անելով ափլոդ արած նկարին, կտեսնեք բնութագրող էջը, որը ևս կարող եք լինքել ուղիղ լինքով Image:woopy.jpg
|
[[:Image:woopy.jpg]]
|
Եթե ցանկանում եք ստեղծել նկարի լինք, առանց նկարը տվյալ էջի վրա ցուցադրելով, ապա կառուցեք "media" լինքով`
Վուպիի նկարը
|
[[media:woopy.jpg|Վուպիի նկարը]]
|
[խմբագրել] Հատուկ նշաններ
Ինչպես է երևում |
Ինչպես պետք է գրել |
Ընդգծել, ուժեղ, ավելի ուժեղ.
- Սրանք զույգ, եռյակի և հնգակի ապոստրոֆներ են, բայց մեկական նշաններով ('), ոչ թե զույգ("):
|
''Ընդգծել'', '''ուժեղ''', '''''ավելի ուժեղ'''''.
|
sinx + lny
sinx + lny
x = 0
Սովորական տեքստը պետք է օգտագործի Վիքի խմբագրման ընդգծման կանոնները, որոնց մասին նշվել է արդեն, այլ ոչ <i> կամ <b> . Ինչևէ, մաթեմատիկական բանաձևերում հաճախ օգտագործվում է "իթալիք" և մեկ մեկ նաև "բոլդ", իհարկե ընդգծման կանոններին չվերաբերող պատճառներով. Բարդ բանաձևեր գրելու համար պետք է օգտագործել<math> հավելյալները, իսկ պարզ բանաձևերը կարող են գրվել հետևյալ սկզբունքով` <math> ; կամ <i> և <b> ; կամ '' և ''' :
|
<math>\sin x + \ln y</math>
sin''x'' + ln''y''
<math>\mathbf{x} = 0</math>
'''x''' = 0
|
Տպագիր ֆոնտ նույնաչափ տեքստի համար monospace text կամ համակարգչային կոդերի համար getBytesLoaded("true")
- Սեմանտիկ նպատակների համար
<code> ձևն ավելի հարմար է, քան <tt> -ը:
|
Տպագիր ֆոնտ նույնաչափ տեքստի համար <tt>monospace text</tt>
կամ համակարգչային կոդերի համար <code>getBytesLoaded("true")</code>
|
Կարող եք օգտագործել փոքր տեքստ բացատրությունների համար.
|
Կարող եք օգտագործել <small>փոքր տեքստ</small> բացատրությունների համար.
|
Դուք կարող եք ջնջել ոչ պիտանի տեքստը և ընդգծել նորը.
Դուք նաև կարող եք նշել ոչ պիտանի նյութը և մուտքագրված նյութը օգտագործելով այս ձևը.
- Երբ փոփոխություններ եք կատարում ուրիշ հոդվածներում` պետք չե ոչ մի վերոհիշյալ կերպով ընդգծումներ անել, միայն փոփոխեք:
- Երբ փոփոխություններ եք կատարում ձեր անցած զրույցների մեջ, հաճախ աննհրաժեշտ է լինում վերոհիշյալ կերպ ընդգծումներ կատարել:
|
Դուք կարող եք <s>ջնջել ոչ պիտանի տեքստը</s>
և <u>ընդգծել նորը</u>.
Դուք նաև կարող եք նշել <del>ոչ պիտանի նյութը</del> և
<ins>մուտքագրված նյութը</ins> օգտագործելով այս ձևը.
|
Դիակրիտիկ նշաններ
À Á Â Ã Ä Å
Æ Ç È É Ê Ë
Ì Í Î Ï Ñ Ò
Ó Ô Õ Ö Ø Ù
Ú Û Ü ß à á
â ã ä å æ ç
è é ê ë ì í
î ï ñ ò ó ô
œ õ ö ø ù ú
û ü ÿ
|
À Á Â Ã Ä Å
Æ Ç È É Ê Ë
Ì Í Î Ï Ñ Ò
Ó Ô Õ Ö Ø Ù
Ú Û Ü ß à á
â ã ä å æ ç
è é ê ë ì í
î ï ñ ò ó ô
œ õ ö ø ù ú
û ü ÿ
|
Հատուկ կետադրություններ
¿ ¡ § ¶
† ‡ • – —
‹ › « »
‘ ’ “ ”
|
¿ ¡ § ¶
† ‡ • – —
‹ › « »
‘ ’ “ ”
|
Կոմերցիոն սիմվոլներ
™ © ® ¢ € ¥
£ ¤
|
™ © ® ¢ € ¥
£ ¤
|
Սուբսկրիպտեր
x1 x2 x3 կամ
x₀ x₁ x₂ x₃ x₄
x₅ x₆ x₇ x₈ x₉
Սուպերսկրիպտեր
x1 x2 x3 կամ
x⁰ x¹ x² x³ x⁴
x⁵ x⁶ x⁷ x⁸ x⁹
ε0 = 8.85 × 10−12 C² / J m.
1 հեկտար = 1 E4 m²
|
x<sub>1</sub> x<sub>2</sub> x<sub>3</sub> կամ
<br/>
x₀ x₁ x₂ x₃ x₄
<br/>
x₅ x₆ x₇ x₈ x₉
x<sup>1</sup> x<sup>2</sup> x<sup>3</sup> կամ
<br/>
x⁰ x¹ x² x³ x⁴
<br/>
x⁵ x⁶ x⁷ x⁸ x⁹
ε<sub>0</sub> =
8.85 × 10<sup>−12</sup>
C² / J m.
1 [[հեկտար]] = [[1 E4 m²]]
|
Հունական նշաններ
α β γ δ ε ζ
η θ ι κ λ μ ν
ξ ο π ρ σ ς
τ υ φ χ ψ ω
Γ Δ Θ Λ Ξ Π
Σ Φ Ψ Ω
|
α β γ δ ε ζ
η θ ι κ λ μ ν
ξ ο π ρ σ ς
τ υ φ χ ψ ω
Γ Δ Θ Λ Ξ Π
Σ Φ Ψ Ω
|
Մաթեմատիկական նշաններ
∫ ∑ ∏ √ − ± ∞
≈ ∝ ≡ ≠ ≤ ≥ →
× · ÷ ∂ ′ ″
∇ ‰ ° ∴ ℵ ø
∈ ∉ ∩ ∪ ⊂ ⊃ ⊆ ⊇
¬ ∧ ∨ ∃ ∀ ⇒ ⇔
→ ↔
- Տես նաև WikiProject Mathematics.
|
∫ ∑ ∏ √ − ± ∞
≈ ∝ ≡ ≠ ≤ ≥ →
× · ÷ ∂ ′ ″
∇ ‰ ° ∴ ℵ ø
∈ ∉ ∩ ∪ ⊂ ⊃ ⊆ ⊇
¬ ∧ ∨ ∃ ∀ ⇒ ⇔
→ ↔
|
Պարզ մաթեմատիկական բանաձևերի բացթողումները
Պարզ է, որ x² ≥ 0 ճիշտ է:
- Որպեսզի բացթողումներ արվի բառերի և բանաձևերի միջև առանց ընդհանուր տեսքը կոտրելու պետք է օգտագործել "չկանգնող" բացթողում` :
|
Պարզ է, որ ''x''² ≥ 0 ճիշտ է:
|
Բարդ բանաձևեր
- Տես m:Help:Formula թե ինչպես օգտագործել <math> հավելյալը, ցավոք դեռ թարգմանված չէ:
- Այս բանաձևի գրվածքը պետք է սկսվի վերջակետով (:), որպեսզի այն առաջանա տողի սկզբից և ստանա իրական տեսք:
|
: <math>\sum_{n=0}^\infty \frac{x^n}{n!}</math>
|
Իրական կոդի ցուցադրում, առանց այն աշխատեցնելու
Լինք → (''դեպի'') [[Վիքիփեդիա FAQ]]
- Օգտագործվում է իրական կոդը ներկայացնելու համար, առանց այն աշխատացնելու, օրինակ ինչպես այս հոդվածի աջ մասում ես ներկայացնում եմ թե ինչպես պետք է գրել:
|
<nowiki>Լինք → (''դեպի'')
[[Վիքիփեդիա FAQ]]</nowiki>
|
Նկատառումներ edit բաժնի մեջ
իրական սայթում այն անտեսանելի է
- Օգտագործվում է edit մտած խմբագրողներին նկատառումներ գրելու համար:
|
<!-- Ինչ որ նկատառում -->
|
(Տես նաև Շախմատի սիվոլները յունիկոդում )
[խմբագրել] Պարունակության ցանկ
[խմբագրել] Պարունակության ցանկի տեղադրումը
Երբ ձեր հոդվածում ամենաքիչը չորս բաժին կա խմբագրված, ապա "Պարունակության ցանկը" ավտոմատ կերպ տեղադրվում է ձեր հոդվածի վեռնագրային մասում, ավելի կոնկրետ` առաջին բաժնի գլխավերևում: Տեղադրելով __TOC__ ցանկացած տեղ, աշխատեցնում եք "Պարունակության ցանկը" տվյալ կետում, իսկ տեղադրելով __NOTOC__ ցանկացած տեղ անջատում եք "Պարունակության ցանկը" տվյալ կետում. Տես նաև կոմպակտ պարունակության ցանկ այբբենական և ժամանակացույցային բաժինների համար(դեռ չի գրված):
[խմբագրել] Ինչպես հանել գոյություն ունեցող բաժինների անունները "Պարունակության ցանկից"
Եթե ուզում եք, որ որոշ բաժինների անունները չներկայանան "Պարունակության ցանկում", ապա արեք հետևյալը`
Փոփոխեք "== Բաժին 1 ==" -ը "<h2> Բաժին 1 </h2>" -ի հետ
Նույնը === Բաժին 5 === -ը <h3> Բաժին 5 </h3> -ի հետ
Եվ նպանապես բոլորի համար:
Օրինակի համար տեսեք, որ հետևյալ "ենթաբաժինը" ունի նույնատիպ տեսքը ինչ մյուս բոլոր ենթաբաժինները, բայց այն "Պարունակության ցանկում" չի հայտնվել:
[խմբագրել] Այս ենթաբաժինը չի հայտնվում "Պարունակության ցանկում"
Հեշտ է չէ? (հայերեն հարցականի նշանը գոյություն չունի յունիքոդում)
Այս ֆոկուսն արվում է այսպես`
<h4> Այս ենթաբաժինը չի հայտնվում "Պարունակության ցանկում" </h4>
Կա երկու ձև աղյուսակ կառուցելու:
(Շուտով ավելի մանրամասն նկարագրություն կլինի)
Կոդը |
Արդյունքը |
{{CURRENTMONTH}} |
04 - տվյալ ամիսը թվով |
{{CURRENTMONTHNAME}} |
Ապրիլ - տվյալ ամիսը բառով (անգլերեն) |
{{CURRENTMONTHNAMEGEN}} |
April - նույնը |
{{CURRENTDAY}} |
12 - ամսեթիվը |
{{CURRENTDAYNAME}} |
Հինգշաբթի - օրվա անունը |
{{CURRENTYEAR}} |
2007 - տարեթիվը |
{{CURRENTTIME}} |
12:31 - ժամը |
{{NUMBEROFARTICLES}} |
2,839 - Հանրագիտարանում եղած հոդվածների ընդհանուր քանակը |
{{PAGENAME}} |
Ինչպես խմբագրել էջը - տվյալ հոդվածի անունը |
{{NAMESPACE}} |
Wikipedia - տվյալ անվանատարածքը |
{{localurl:pagename}} |
../../../p/a/g/Pagename.html - ինտերնետ հասցեն, սերվերային տվյալ տարածքում |
{{localurl:hy:Վիքիփեդիա.Ինչպես խմբագրել էջը |action=edit}} |
../../../%D5%BE/%D5%AB/%D6%84/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D6%83%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1.%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC_%D5%A7%D5%BB%D5%A8_568f.html - տվյալ էջի նույնատիպ հասցեն |
{{SERVER}} |
http://hy.wikipedia.org - տվյալ սերվերի հասցեն |
{{ns:1}} |
Talk |
{{ns:2}} |
User |
{{ns:3}} |
User_talk |
{{ns:4}} |
Wikipedia |
{{ns:5}} |
Wikipedia_talk |
{{ns:6}} |
Image |
{{ns:7}} |
Image_talk |
{{ns:8}} |
MediaWiki |
{{ns:9}} |
MediaWiki_talk |
{{ns:10}} |
Template |
{{ns:11}} |
Template_talk |
{{ns:12}} |
Help |
{{ns:13}} |
Help_talk |
{{ns:14}} |
Category |
{{ns:15}} |
Category_talk |
{{SITENAME}} |
Wikipedia - տվյալ սայթի անունը |
Վիքիփեդիան ունի պատրաստի շաբլոն հրամաններ, այսինքն ստանդարտիզացված բառեր, որոնք մի շարք գործողություններ են կատարում, երբ դուք save եք անում հոդվածը: Ահա օրինակ եթե մուտքագրեք {{stub}}, ապա կհայտնվի հետևյալը`
Տես Շաբլոն հրահանգների լիստ-ը ավելի մանրամասն տեղեկատվության համար:
[խմբագրել] Ինչպես հանել edit կոճակները ամեն բաժնի անվան կողքից
Մուտքագրեք __NOEDITSECTION__ հոդվածի մեջ և բոլոր "edit"-ները կվերանան:
Շուտով կավելացնեմ նոր բաժիններ: --Toxic 06:47, 20 Feb 2005 (UTC) "Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել" Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով: Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը:
Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում:
Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս: 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա:
Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, "ներման" արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով:
1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:
Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: "Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը"- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատեւելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվն երի համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:
Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին՝ որեւէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց:
Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշեւիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը եւ անցնել Երեւան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երեւան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը: Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը:
1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի "Նոր Արշալույս" թերթում հանդես է գալիս "Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ" հոդվածաշարով: Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում: 1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող "Հայաստան" դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա "Էջեր իմ օրագրեն"-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:
1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող "Արաքս" թերթում, ուր տպագրվում է նրա "Բաց նամակներ հայ մտավորականությանը" շարքը:
1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում:
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:
1935թ.-ին նա լույս ընծայեց "Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը" աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային:
1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել "Ռազմիկ" ազգայնական թերթը:
1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի "Իմ պատասխանը" ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին:
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարեւորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը:
1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ "Տարոնի Արծիվ"-ը):
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան "Ազատ Հայաստան"-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան):
1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: "Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները ("Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը"): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին",- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ:
1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային "Սմերշ" բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում:
1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը:
1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ "Հայկական իռեդենտա", որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործուն եության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց:
1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետեւ, մինչեւ 1953թ. ամառը՝ Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ "առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն մը եւ գործակցություն մը ստեղծելու համար": Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա: Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ:
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին:
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)":
Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ: