From Wikipedia
< Wikipedia:WikiProject Գիտե՞ք դուք արդյոքյ
[խմբագրել] Ապրիլ 12, 2007
-
Չնայած այն փաստին, որ Windows Vista-ն կոշտ սկավառակի վրա զբաղեցնում է ավելի շատ տեղ, քան նրա նախորդը (հաշված, որ օպերացիոն համակարգը համակարգչի նաեւ մյուս ռեսուրսների մեծ «ախորժակ» էլ ունի), այն հիմա կարելի է տեղադրել աշխարհի ամենափոքր համակարգչի վրա, այն է՝ OQO model 02, որի քաշը ընդամենը 450 գ. Է, իսկ չափերը՝ 14.6x8.38x2.54 սմ: Այն հեշտությամբ տեղավորվում է գրպանում: Մոդելն արտադրվում է VIA C7M պրոցեսորով (1.5 ԳՀց), 60 Գբ հիշողությամբ կոշտ սկավառակով եւ 1 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ինչպես նաեւ առկա է անլար ցանցերով աշխատելու բլոկ (Wi-Fi, Bluetooth, EV-DO Wireless WAN): Քանի որ մոդելը նախատեսված է ոչ միայն ճանապարհին աշխատելու համար, այն համալրված է կայանով, որը հնարավորություն է տալիս աշխատել հավելյալ մոնիտորով, ստեղնաշարով, մկնիկով եւ միանալ լարային ցանցերին, որից հետո կարելի է պարզապես վերցնել սեեփական ֆայլերը շարունակել ճանապարհը՝ առանց ավելորդ սինխրոնիզացումների: Եվ այս ամենը տեղավորված է փոքրիկ, բայց շատ ամուր կաղապարի մեջ: 2007 թ.-ին այս մոդելների գինը սկսվում է 1500 ԱՄՆ դոլարից:
-
Րաֆֆի, հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում: 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը...