Wikipedia:WikiProject Գիտե՞ք դուք արդյոք/Հաջորդ թողարկամ պատրաստում
From Wikipedia
Մինչ հասարակությունը կհասցներ նորմալ ծանոթանալ IT տեխնոլոգիաների վերջին ճիչ հանդիսացող երկմիջուկային պրոցեսորներով համակարգիչների հետ, Intel ընկերությունը հանրության ուշադրությանը ներկայացրեց 80 միջուկանոց պրոցեսորով աշխատող պրոտոտիպը՝ Tera-Scale Teraflop Prototype: Այս նոր չիպը, որը պատրաստված է Intel Tera-Scale ծրագրի շրջանակներում, իվիճակի է վայրկյանում կատարել 1 տրիլիոն մաթեմատիկական գործողություն (1 Տեռաֆլոպս)՝ ծախսելով ընդհամենը 62 Վտ հոսանք: Դեռ 10 տարի առաջ այսպիսի գործունակության հասնելու համար անհրաժեշտ կլինեին 10000 Pentium Pro պրոցեսորներ՝ յուրաքանչյուրն 200 ՄՀց տակտային հաճախականությամբ, որոնց ընդհանուր հոսանքի ծախսը կհասներ 500 կՎտ-ի: Ստացվում է էլեկտրաէներգիայի և աշխատանքային տարածության էկոնոմիա:
Ցուցադրված մոդելն աշխատում է 3.16 ԳՀց հաճախականությամբ, իսկ միջուկների միջև տվյալների փոփոխությունը կազմում է 1.62 ՏԲիտ/վ: Այս նոր տեխնոլոգիայում, որի հիման վրա պատրաստված է պրոտոտիիպը, տարբեր հետաքրքիր բաներ են սպասվում: Օրինակ՝ հնարավոր է, որ միջուկներից յուրաքանչյուրը հնարավոր լինի անջատել, կամ տեղափոխել հանգստի ռեժիմի, ինչով հնարավոր կլինի ղեկավարել արտադրողականությունն ու էլեկտրաէներգիայի ծախսը: